ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ
Սկսել թեստը
Թեստ-17 / հարց-1
Ճանապարհային նշանների, գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն`
Աջ կողմից:
Ձախ կողմից:
Թեստ-17 / հարց-2
Ո՞ր հետագծով է թույլատրվում մոտենալ մայթեզրում սպասող հետիոտնին
Միայն Ա:
Միայն Բ:
Թույլատրվում է երկու հետագծերով:
Թեստ-17 / հարց-3
Ճանապարհը պետք է զիջի
Թեթև մարդատարի վարորդը:
Բեռնատարի վարորդը:
Թեստ-17 / հարց-4
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ՝
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը։
Լիազորագիր՝ այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում։
Թվարկած բոլոր փաստաթղթերը։
Թեստ-17 / հարց-5
Կողանցում է համարվում
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու:
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
Թեստ-17 / հարց-6
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը:
Առջևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
Երկու դեպքում էլ:
Թեստ-17 / հարց-7
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Վարագուրապատված են հետին կողային ապակիները և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները:
Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակիների տաքացման ու փչահարման սարքերը:
Երկու դեպքում էլ:
Թեստ-17 / հարց-8
Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
1
2
3
4
5
Թեստ-17 / հարց-9
Ի՞նչ է ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանը:
Ճանապարհի տվյալ հատվածում թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:
Առաջարկվում է ճանապարհի տվյալ հատվածում երթևեկել 50 կմ/ժ արագությամբ:
Թույլատրվում է երթևեկել միայն նշանում նշված կամ ավելի բարձր արագությամբ:
Թեստ-17 / հարց-10
Այս ցուցանակի դեպքում իր հետ օգտագործված նշանի ազդեցությունը տարածվում է
Միայն թեթև մարդատարների վրա:
Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա:
Թեթև մարդատարների և մոտոցիկլների վրա:
Թեստ-17 / հարց-11
Կայանումը ուղեկամուրջից հետո
Թույլատրված է:
Արգելվում է:
Թեստ-17 / հարց-12
Խաչմերուկն առաջինը կանցնի՝
Կանաչ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը:
Կապույտ ավտոմոբիլը:
Թեստ-17 / հարց-13
Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում շրջադարձը:
Ձախ նկարում։
Աջ նկարում:
Թեստ-17 / հարց-14
Ի՞նչ է նշանակում այս գծանշումը:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի:
Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթևեկության գոտի:
Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում:
Թեստ-17 / հարց-15
Թո՞ւյլատրվում է կանգառը նշված վայրում :
Այո:
Ոչ:
Թեստ-17 / հարց-16
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում:
30 կմ/ժ։
50 կմ/ժ։
70 կմ/ժ։
80 կմ/ժ։
Թեստ-17 / հարց-17
Երթևեկությունն ուղիղ շարունակելու դեպքում
Խաչմերուկն առաջինը կանցնեք:
Կանցնեք թեթև մարդատարի անցնելուց հետո:
Թեստ-17 / հարց-18
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:
Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Թեստ-17 / հարց-19
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝
Լապտերների միայն մոտակա լույսը:
Լապտերների միայն հեռահար լույսը:
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
Թեստ-17 / հարց-20
Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է.
Տուժածին բերել հարմար դիրքի:
Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը:
Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը:
Տեղափոխել տուժածին մեքենայից:
Արդյունքը